Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Մարդու ուղեղը պատկերն ընկալում է 13 միլիվայրկյանում

Մարդու ուղեղը պատկերն ընկալում է 13 միլիվայրկյանում

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղն ավելի արագ է սկսել աշխատել, քան անցյալում:

 

«Նախկինում մենք կարծում էինք, թե ուղեղին անհրաժեշտ է 100 միլիվայրկյան` տեղեկությունն աչքի եղջերաթաղանթից ուղեղին հասցնելու եւ ճանաչելու համար, - ասում է պրոֆեսոր Մերի Փոթերը: - Սակայն պարզվել է, որ ժամանակակից մարդու ուղեղն  ունակ է պատկերը ճանաչել 13 միլիվայրկյանում: Պատկերի իմաստն ուղեղը կարող է հասկանալ` 75 կադր վայրկյան արագության դեպքում»:

 

Փորձի նպատակով մասնագետները կամավորներին խնդրել էին ժպտացող զույգի պատկեր գտնել համակարգչային էկրանի տեղեկատվական հոսքում, հայտնում է  «Կոմերսանտը»:

 

Այժմ գիտնականները փնտրում են հետևյալ հարցի պատասխանը. արդյո՞ք մարդու բարձր զգայական ընկալումը վկայում է մեր ուղեղի էվոլյուցիայի զարգացման մասին, թե՞ սա քաղաքակրթության  վնասակար ազդեցությունն է:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. pokerlistings.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ